ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը
20.12.2020 | 21:10

Դեկտեմբերի 20-ին «Հանրապետություն» կուսակցության անդամները Եռաբլուրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի զոհերին:

«Այս 44-օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ: Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող: «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է,որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը: Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի առաջ ու արժանի կլինենք նրանց հիշատակին»՝ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցությունը:

Դիտվել է՝ 9046

Մեկնաբանություններ